Հասարակություն 

Արփինե Հովհաննիսյանը՝ իրեն ոստիկանություն հրավիրելու պատճառների մասին

Սիրե՛լի ընկերներ
Շնորհակալ եմ բառի բուն իմաստով հազարավոր շնորհավորանքների համար: Ես դեռ շարունակում եմ անհատապես պատասխանել բոլորի նամակներին ու զանգերին: Անկեղծորեն զգացված եմ ընկերներիս, մտերիմներիս ու բազմաթիվ անծանոթ մարդկանց բարեմաղթանքներից ու ջերմ խոսքերից: Ես ձեր շնորհիվ ինձ հաղթանակած եմ զգում:

Հ.Գ. Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյան

Նույն շարքից