Հասարակություն 

Արագաչափերի ամենամաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ. Նիկոլ Փաշինյան

Արագաչափերի հետ կապված շատ մեծ բարեփոխումների փաթեթ է պատրաստում, որն Ազգային ժողովը կընդունի, և արագաչափերի ամենամաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն քննադատությունների մասին, որ իրեն մեղադրում են այն ժամանակ արագաչափերի մասին այլ բան ասելու, իսկ հիմա մեկ այլ բան ասելու մեջ:

Երբ Փաշինյանին հիշեցրել են, որ նա սկոչել է արագաչափերը, նա նշել է, որ ոչ միայն սկոչել է, այլ նաև իր վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու 13 միլիարդ դրամի տուգանք ներվել և ամենատարածված խախտումների համար մարդկանց ուղղակի չեն տուգանում:

Փաշինյանի խոսքերով, այն ժամանակ, երբ արագաչափերի մասին քննարկումներ են եղել, տեսակետեր են եղել, որ դրանք կարելի է ծառայացնել ճիշտ նպատակին, ինչը կկատարվի օրենսդրական փոփոխությունների միջոցով:

 

Նույն շարքից