«Իմ Քայլը դաշինքում կան նորմալ և պարկեշտ մարդիկ։ Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք հասկանում եք, որ այն, ինչ կատարվում է, ու այն ինչ կատարվելու, ու այն, ինչ Աստված չանի, կատարվի, անձնապես պատասխանատու եք։
Այնպես չի լինելու, որ ասեք, բա մենք ինչ կապ ունենք, մենք որոշում կայացնող չենք։
Դուք արդեն իսկ ձեզ վրա պատասխանատվություն եք վերցրել ու ընտրություններից հետո այդ պատասխանատվությունը շատ ավելի ծանր է լինելու։ Թիմային մտածելակերպից դուրս եկեք, լինում են վիճակներ, որ յուրաքանչյուր պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա ու լինում են իրավիճակներ, որ թիմի շահերն դառնում են երկրորդական։
Իրավական անօրինականությունների, արտաքին քաղաքականության մեջ ծանր վիճակում հայտնվելու համար դուք պետք է արտահայտվեք։ Դա է ձեր միակ հնարավորությունը, դարձեք ինքնուրույն սուբյեկտներ»։
Քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյան