Հասարակություն 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը մեկնել է Արցախ

Դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն:

Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և խնդրահարույց ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:

Նույն շարքից