ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար:
Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգ է մեկնել ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար: Դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար նաև ՀԱՊԿ գագաթնաժողով, որի ընթացքում պետք է քննարկվեր գլխավոր քարտուղարի հարցը, սակայն գագաթնաժողովը հետաձգվել է: