Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ն անցել է իր հին գործելակերպին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այս օրերին Գյումրիում և որոշ այլ գյուղաբնակ վայրերում անցել է իր հին գործելակերպին՝ փորձելով ընտրակաշառք բաժանել։

Մասնավորապես՝ շտաբներից կանչում են մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել են, ու կոնկրետ հանձնարարականներ են տալիս։ Մարզային պատասխանատուները, ովքեր նախկինում ևս զբաղվել են ընտրակաշառք բաժանելով և հստակ գիտեն, թե ովքեր կարող են վերցնել այդ կաշառքը, աշխատում են հենց այդ մասսայի հետ։

Մեզ պատմեցին, որ այս աշխատանքն արվում է շատ զգույշ, բայց եթե ոստիկանությունն իրապես զբաղվի նրանցով, ապա շատ արագ կբացահայտի ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քանի որ նույն մարդիկ են, ու իրավապահները նրանց շատ լավ ճանաչում են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից