Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

Իմ շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել. Էդուարդ Շարմազանով

Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

  • 133
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 5
  •  
  •  
  •  
    139
    Shares

Related Articles