Ճապոնիայի ափերին ամերիկյան F/A-18 կործանիչ և KC-130 օդանավ են բախվել իրար: Այս մասին հայտնում է NHK-ն:
Վթարից կարճ ժամանակ անց ճապոնական ուժերը հայտնաբերել են կործանիչի օդաչուներից մեկին: Նա եղել է գիտակից վիճակում: Ավելի ուշ՝ վթարից մոտ 10 ժամ անց, հայտնաբերվել է վթարի ևս մեկ ողջ մնացած մասնակից: Թե ինչ վիճակում է նա գտնվում, չի հայտնվում:
Բախման պահին կործանիչում եղել է երկու օդաչու, իսկ KC-130-ում՝ անձնակազմի 5 անդամ: Միջադեպի պատճառները ճշտվում են: