Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունը հավանություն տվեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ներկայացրած պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվական զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին:
Նախագծի համաձայն, սահմանվում են ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 սպաների զորակոչի կազմակերպման անցկացման, ինչպես նաև սահմանված ժամկետում ԶՈւ-ում պարտադիր զինվորական ծառայության անցած բժշկական կազմի սպաներին զորացրելու հետ կապված հարաբերությունները:
Տոնոյանը նշեց, որ զորակոչն իրականացվելու է դեկտեմբերին, զորակոչվելու է մինչև 70 բժիշկ մասնագետ: Որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ներկայացված առաջարկներն ընդունվել են:
Թող լինի զորակոչ, ամփոփելով հարցի քննարկումը՝ հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: