Հայաստան Քաղաքականություն 

Սա առաջին դեպքն է, որ հանձինս եղբորս ակնկալում եմ արարատցիների քվեն. Արամ Սարգսյան

analitik.am

Վազգեն Սարգսյանն այն բացառիկ քաղաքական ու ռազմական գործիչներից էր, որ հազարավոր ջոկատներ կարողացավ համախմբել և կանգնել պատերազմի արհավիրքի առաջ: Այս մասին հայտարարել է «ՄԵՆՔ» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրիի մոտից դեպի Արարատ շարժվելուց առաջ:

Արամ Սարգսյանի խոսքերով, սպարապետը կարողացավ ձևավորել բանակը և ազատամարտիկների ու կադրային զինվորական ծառայողների համերաշխություն. «Նա կարողացավ իր ունեցած մարդկային կապերով զենք ու զինամթերք մատակարարել հայոց բանակին 1992-94 թվականներին: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը հայոց պատմության ամբողջ ընթացքում»:

Սարգսյանը հայտնել է, որ այսօր գնում է Արարատ իր եղբոր հայրենիքը. «Սա առաջին դեպքն է, որ հանձինս եղբորս ակնկալում եմ արարատցիների քվեն: Դուք այդ քվեն տալիս եք, թե ինձ, թե Վազգենին»:

Նույն շարքից