Բարի օր Քաղաքականություն 

ԵԺԿ նախագահը ՀՀԿ-ին հաջողություն է մաղթում գալիք ընտրություններում

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես  նշվում է.

«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին:

ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետևում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում:

Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին: Մենք պետք է ուսումնասիրենք երկկողմ համագործակցության հետագա հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղաքացիական հասարակության դերը, շարժունակության շուրջ գործընկերության իրականացումը և առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է իրականացնել վերոնշյալը Հայաստանի և հայ ժողովրդի համար: ԵԺԿ-ն ունի երկու դիտորդ – անդամ կուսակցություններ Հայաստանում՝ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ժառանգություն կուսակցության»:

ՀՀԿ

 

  • 111
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    114
    Shares

Related Articles