Հասարակություն 

Մոսկվայում դանակով դպրոց գնացած աշակերտի հետ բանակցություններ է վարում պապը

Մոսկվայում 16-ամյա աշակերտը դանակով գնացել է դպրոց և սպառնացել է իրեն սպանել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, դպրոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երիտասարդի ձեռքից վերցնել դանակը և վերջինիս մեկուսացնել դասասենյակներից մեկում:

Ավելի ուշ դպրոց է հրավիրվել տղայի մայրը, երիտասարդը հրաժարվել է խոսել վերջինիս հետ: Այս պահին բանակցությունները վարում է երիտասարդի պապը:

Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ ՔԿ աշխատակիցները:

Նույն շարքից