Գլխավոր Տնտեսություն 

ԲԷՑ-ի մոտ 150-160 աշխատակից կկրճատվի

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, լրագրողների հետ խոսելով սպասվելիք կադրային փոփոխությունների մասին, հայտարարեց, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում  150-160 աշխատակից կկրճատվի:

Բաղրամյանը նշեց, որ մի քանի օր առաջ ԲԷՑ-ում նոր տնօրեն է ընտրվել, շուտով հաստատվելու է ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ 150-160 աշխատակից է կրճատվելու. «Այդ մարդիկ, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ–ի հիմնական գործունեությամբ»:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև 90 արտահաստիքային աշխատակցի մասին՝ տարակուսանք հայտնելով այդ փաստի մասով՝ հաշվի առնելով այն, որ կան հաստիքային աշխատակիցներ:

Նույն շարքից