Բարի օր Իրավական Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին. Փաստաբան

Մենք փաստաբանական խմբով որոշել ենք այդ ձայնագրությանը չանդրադառնալ, քանի որ ինքն իրենով արդեն այնպիսի բովանդակություն է պարունակում, որ մեկնաբանության կարիք չկա: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Փաշինյան-Վանեցյան, Փաշինյան-Խաչատրյան հեռախոսազրույցների գաղտնասլման մասին:

Ամեն դեպքում Ալումյանը հայտնեց, որ այն պարտադիր դառնալու է գործի մաս:

Ինչ վերաբերում է հարցին, թե կկարողանա արդյո՞ք Քոչարյանը մասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով այն, որ անձնագիրն իր մոտ չէ, Ալումյանն ասաց, որ նա կարող է մասնակցել ընտրություններին, իսկ թե տեխնիկապես ինչպես կլուծվի հարցը, տարբերակներ կան. «Այլ հարց է՝ ցանկանո՞ւմ է նա մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ: Ես այդ մասին չգիտեմ»:

  • 114
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 6
  •  
  •  
  •  
    121
    Shares

Related Articles