Քաղաքականություն 

Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն. Արա Սաղաթելյան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 6-ին հանդես է եկել բացման խոսքով ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը: Իր խոսքում Արա Սաղաթելյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի գործընկերներ, ընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունել այս ջերմ դեկտեմբերյան օրը Երևանում, Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ հնարավորություն և ժամանակ գտնելու և մեր աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու համար, որը, վստահ եմ, կծառայի մեր երկրների խորհրդարանների ու ժողովուրդների բարօրությանը, գաղափարների և լավագույն փորձի փոխանակման հարթակ կդառնա:

Շնորհակալություն եմ հայտնում գերմանացի գործընկերներին նախաձեռնության և մեր հարթակը ձևավորելու ու ամրապնդելու պատրաստակամության համար, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կանենք դրա արդյունավետության ապահովման համար:

Ցավոք, գլխավոր քարտուղարների ներկա հանդիպմանը մեզ հետ չեն մեր գործընկերներն Ադրբեջանից և Բելառուսից: Դա տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով. կապված է նրանց անձնական ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն կանոնակարգումների հետ, որոնց մենք հասել ենք Թբիլիսիում: Այնուամենայնիվ, մեր գործընկերներն աշխատանքային կարգով առավելագույնս տեղեկացված կլինեն երևանյան հանդիպման ընթացքի և արդյունքների մասին, ինչպես նաև կամավորության սկզբունքով, Թբիլիսիի հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ներգրավված կլինեն հետագա համագործակցության գործընթացներում:

Սիրելի ընկերներ,

իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն: Մեր պետություններում հիերարխիկ առումով այս նախարարական պաշտոնն իր էությամբ բազմակի անգամ բարդ է, քան նախարարներից շատերի աշխատանքը:

և մենք կատարում ենք խորհրդարանի ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու մեր առաքելությունը, միաժամանակ իրականացնում վաղվա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրում դրա զարգացումն առաջիկա մի քանի տարիների համար:

Սա մի առաքելություն է, որի իրականացման համար մենք պետք է մշտապես պահպանենք անհրաժեշտ մակարդակը, լինենք փոփոխությունների գագաթնակետում և հաճախ լողանք հոսանքին հակառակ»:

 

  • 91
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    93
    Shares

Related Articles