Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի վրա դրսից կոմպրոմատներ կան․ Արմեն Աշոտյան

analitik.am

Մենք կարող ենք տարբեր վարկածներ ունենալ այն հարցի շուրջ, թե ինչու են գաղտնալսել Փաշինյանին, Վանեցյանին և Խաչատրյանին, ինչի հենց երեկ հրապարակեցին գաղտնալսման երկրորդ մասը, սակայն ինձ որպես ՀՀ քաղաքացու, անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերում Նիկոլ Փաշինյանին՝ որպես  քաղաքական կերպարի, խորը մտահոգում է այն հարցը, որ մեր երկրի վարչապետին գաղտնալսել են ու միգուցե գաղտնալսում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսին Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ասում էր, որ իր կառավարությունը միակն է, որի վրա կոմպրոմատ չկա, նման բան չունի ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը. «Ոնց չկա հարգելիս: Փաստորեն, ձեր վրա պարոն Փաշինյան բազմաթիվ կոմպրոմատներ կան: Սա շատ մտահոգիչ է»:

ՀՀԿ-ականը հարց է բարձրացնում՝ եթե մեկին հաջողվել է գաղտնալսել, որտեղ են երաշխիքները, որ նման հնարավորություն չունեն Հայաստանի ռազմավարական հակառակորդները. «Ես չգիտեմ, թե ով է սա արել, բայց եթե մեկն արել է, ինչ գիտենք, որ մյուսները չեն կարող անել: Մի բան հստակ է, որ դրսից Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան: Սա իմ քաղաքական գնահատականն է: Ինձ խնդրում եմ ԱԱԾ, ոստիկանություն չկանչեք հիմա, հետո դա կանեք՝ ընտրարշավից հետո, հհիմա զբաղված ենք»:

Նույն շարքից