Միջազգային Քաղաքականություն 

ԵԱՏՄ նիստի ժամանակ Պուտինն ու Լուկաշենկոն լեզվակռիվ են ունեցել

analitik.am

ԵԱՏՄ նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լեզվակռիվ են ունեցել գազի գնի շուրջ բանավեճի ժամանակ:

Նիստի ընթացքում Բելառուսի նախագահը բողոքել է ռուսական գազի գնից՝ հայտարարելով, որ Մինսկն այն գնում է 130 դոլարով, ինչը շատ բարձր է: Ինչին Պուտինը հակադարձել է՝ հայտարարելով՝ եթե գազի գինը Բելառուսի համար շուկայական լիներ, կլիներ մոտ 200 դոլար, ոչ թե 127-129:

Երկու երկրների նախագահները մի քանի րոպե ևս շարունակել են խոսել գազի գնի մասին, ինչից հետո Պուտինն առաջարկել է հարցը քննարկել փակ ռեժիմով:

Հավելենք, որ 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, ինչի կապակցությամբ ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Նույն շարքից