Իրավական Հասարակություն 

Գաղտանզերծումից ակնհայտ էր, որ ՀՔԾ պետի համար, շատ էական էր հիմնավոր կասկածին «ձեռք չտալը». Խաչատուրովի փաստաբան

analitik.am

Դատավոր Դավիթ Բալայանի անձը հաշվի առնելով՝ ինքը ինչ–որ ձևով կանդրադառնար, որ ինչ–որ ճնշումներ կան դատական համակարգի վրա. հույս ունեմ, որ այդպիսի ճնշումներ չեն եղել, սակայն նաև չեմ կարող բացառել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված խոսակցության գաղտնալսմանը, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին ասում է, թե դատարավորին Խաչատուրովի վերաբերյալ ինչ պետք է կասեն։

Պաշտպանի խոսքով՝ այդ ամենի մեջ մի հակասություն կա, քանի որ խափանման միջոցի քննարկան ժամանակ քննիչն առարկել է գրավի կիրառման դեմ. «Պետք է հաշվի առնենք մի հանգամանք, որ գրավի միջնորդությունը իմ կողմից ներկայացվելուց հետո, առարկում էին գրավի կիրառման դեմ։ Եթե պայմանավորված և համաձայնեցված էր և քննչական մարմնի դիրքորոշումն էր գրավի կիրառումը տվյալ գործով, ապա ո՞րն էր տրամաբանությունը մոտ 40 րոպե առարկելու, որ Խաչատուրովը պետք է կալանավորվի։

Եվ, երկրորդ հանգամանքին կուզեմ ուշադրություն դարձնեք, որ այդ գաղտանզերծումից ակնհայտ էր, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասունի համար, շատ էական էր հիմնավոր կասկածին «ձեռք չտալը», սակայն մեր պարագայում դատարանը անդրադարձել էր հիմնավոր կասկածին և արձանագրել էր, որ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ներկայացված նյութերում առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածը չի հիմնավորվել։ Այս փաստերը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այդքան էլ նախաքննական մարմնին դուրեկան և ցանկալի որոշում չի կայացվել»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ առաջին հեռախոսային գաղտնալսման վերաբերյալ, որտեղ Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը կրկին շոշափում են Խաչատուրովի անունը, Վճռաբեկ դատարանում քննարկման հարց են բարձրացրել, այս գաղտնալսումը դեռ պետք է ուսումնասիրեն, նոր միայն դիրքորոշում հայտնեն. «Մենք նախորդ ձայնագրությունն արդեն իսկ Վճռաբեկ դատարանում քննարկման հարց ենք բարձրացրել, այս ձայնագրության ուսումնասիրությունից հետո՝ կքննարկենք, թե ոնց։ Ոչ թե պահի ազեցության տակ, այլ ևս մեկ անգամ հիմնավորվի մեր այն դիրքորոշումը, որ ի սկզբանե սկսված քրեական հետապնդումը, դա որոշ ուղեղներում առաջացած քմահաճույքի արդյունք է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից