Լուսավոր Հայաստանը կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը երթ իրականացրեց Երևանում: Երթից հետո կուսակցության նախագահ Էմդոն Մարուքյանը հայտարարեց, որ դրա ընթացքում հորդորել են, կոչ են արել քաղաքացիներին հնարավորությունը ձեռքներից բաց չթողնել և դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր, կերտել Հայաստանի ապագան:
Մարուքյանի խոսքերով, քաղաքացիներն իրենց քվեով պետք է ցույց տան, որ այսօր Հայաստանում հինը՝ Հանրապետականը, տեղ չունի ու հիմա պետք է մերժել Սերժի ընկերներին. «Բացի մերժելը, պետք է անել ևս մեկ կարևոր քայլ, ֆունդամենտալ ձևով արձանագրել, որ ապագա խորհրդարանում երկրորդ ուժը լինի Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որն իր ներուժով, պրոֆեսիոնալ թիմով գալիս է մասնակցություն ունենալու Հայաստանում պետականաշինության գործին»:
ԼՀԿ նախագահը կոչ է անում դեկտեմբերի 9-ին միահամուռ քվեարկել իր ղեկավարած կուսակցության ուժին: