Հասարակություն 

ՀԷՑ-ը հերքում է, որ իր աշխատակիցները բերման են ենթարկվել

analitik.am

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցների կողմից տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «ՀԷՑ»-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի որեւէ աշխատակից իրավապահ մարմինների կողմից բերման չի ենթարկվել եւ հարցաքննության չի կանչվել։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, «ՀԷՑ»-ն ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի չի մասնակցում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

 

Նույն շարքից