Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես չեմ կարող պատասխանել Հայաստանի փոխարեն. Լուկաշենկոն պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու

analitik.am

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը: Այս մասին, ինչպես փոխանցում է armeniasputnik-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք պայմանավորվել ենք հարցի շուրջ, թե ինչպես է դա տեղի ունենալու՝ անհատական զրույց՝ ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր ղեկավարի հետ, և նրանք ստորագրում են այդ որոշումը»,-ասել է Լուկաշենկոն:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ չի կարող Երևանի փոխարեն պատասխանել:

ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն:

 

Նույն շարքից