Հասարակություն 

Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների գույքի և տեխնիկայի բաց ցուցադրություն

analitik.am

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը:

Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների գույքի և տեխնիկայի բաց ցուցադրություն, որի ժամանակ քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն տեխնիկական միջոցներին, որոնք անհրաժեշտ են երկրաշարժի դեպքում արագ արձագանքման համար: Քաղաքացիները հնարավորություն ունեցան փրկարար ծառայող մասնագետների օգնությամբ մանրամասն տեղեկություններ ստանալ սարքավորումների և գույքի օգտագործման դեպքերի և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը և տեխնիկան բաղկացած են ժամանակակից սարքավորումներից, որոնք հնարավորություն են տալիս փլատակներից դուրս բերել տուժածներին, իրականացնել որոնողական աշխատանքներ, ցուցաբերել շտապ բուժօգնություն և այլն:

Ցուցադրությունն ուներ նաև գործնական մաս, որն իրականացվեց ազգային պատկերասրահի տանիքում տեղակայված տեղամասում:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը իրականացրեց տուժածի տարհանում ինքն իր վրա եղանակով, ինչպես նաև տուժածի տարհանում պատգարակով՝ օգտագործելով փրկարարական գույք և ալպինիստական պարաններ:

Նույն շարքից