Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը 230 մետր ճանապարհն անցել է լիմուզինով՝ յոթ ավտոշարասյան ուղեկցությամբ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ 230 մետր ճանապարհն անցել է լիմուզինով՝ յոթ մեքենաներից բաղկացած շարասյան ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Washington Post»-ին:

Նշվում է, որ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ընտանիքի հետ, որի աճյունը գտնվել է Սպիտակ տան հյուրընկալությունների «Բլեր հաուսում»։ «Բլեր հաուսը» ԱՄՆ նախագահի և կառավարության պատվավոր հյուրերի նստավայրն է, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց և անցնում է Փենսիլվանիա ավենյուով: Նրանք այնտեղ անցկացրել են 23 րոպե, որից հետո նույն մեքենաների ուղեկցությամբ վերադարձել են Սպիտակ տուն: Միևնույն ժամանակ, «Washington Post»-ը գրում է, որ այդ թաղամասում մի քանի փողոցներ արգելափակված են եղել:

Այն փաստը, որ Թրամփին անհրաժեշտ է եղել ավտոշարասյուն, առաջացրել է մի շարք հարցեր, թե ինչու նա չէր կարող կամ չէր ցանկացել պարզապես քայլել փողոցում, գրում է թերթը:

«Նախագահները, այդ թվում վերջինը, նախկինում ոտքով էին քայլում»,-գրում է Էդվարդ Փրայսը՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ՝  նախկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում:

Իսկ ներկայիս Սպիտակ տան խորհրդատուները հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե ինչու է Թրամփը նախընտրել ավտոշարասյունով տեղաշարժվել և արդյոք դա կապված է անվտանգության հետ:

Նույն շարքից