Հասարակություն 

Պաշտպանն ու Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը կընդլայնեն համագործակցության շրջանակը

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անցյալ շաբաթ հանդիպել է Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության գործադիր տնօրեն ֆլորիան Իրմինգերի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Տսիրա Չանտուրիայի հետ:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում քրեակատարողական հիմնարկներում կատարվող աշխատանքները, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:

Արման Թաթոյանը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին։

Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել  համագործակցությունը ամրապնդելու և ընդլայնելու նպատակով:

Նույն շարքից