Հասարակություն Միջազգային 

Լրագրողին հեռացրել են խորհրդարանից բաց հագուստի համար/լուսանկար/

analitik.am

Ավստրալիայում, լրագրողներից մեկին հեռացրել են խորհրդարանում տեղի ունեցող մամուլի ասուլիսից բաց հագուստի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրող Պատրիսիա Կառվելասը թվիթերյան իր էջում հայտնել է, որ խորհրդարանում նրան խնդրել են լքել մամուլի ասուլիսը՝ բաց հագուստի պատճառով: Վերջինս համացանցում հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե ինչ հագուստով է եղել նա այդ օրը․ «Ինձ հենց նոր հեռացրեցին խորհրդարանից, քանի որ իբր երևում է մարմնի շատ բաց հատվածներ։ Սա խենթություն է»,-գրել է նա։

Վերոնշյալ հրապարակմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր՝ նշելով, որ լրագրողի արտաքինում ոչ մի արտառոց բան չկա․ «Դուք կատակո՞ւմ եք: Խնդրում եմ ասեք ինձ, որ դուք կատակում եք»,-գրել է մի օգտատեր:

«Իսկապես աբսուրդ է, ոչ թե քո հագուստը, այլ կանոնը»,-լրագրողի գրառմանն արձագանքել է նախկին պատգամավոր Քրեյգ Էմերսոնը։

Նույն շարքից