Հասարակություն 

Արտակ Զեյնալյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը։

Նախարարի պաշտոնակատարը սենատորների հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերին Իտալիա կատարած այցի արդյունքներին, ձեռք բերված պայմանավորվածություններին ու համագործակցության խորացման հեռանկարներին՝ հատկապես անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Խոսելով արդարադատության համակարգի բարեփոխումներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ դատական իշխանությունը վճռորոշ դերակատարում ունի երկրի կայացման հարցում և հավելել, որ Կառավարությունը ներկայում մեծ ջանքեր է գործադրում դատական իշխանության անկախությունը և ժողովրդի վստահությունն այդ համակարգի նկատմամբ բարձրացնելու համար: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև ընթացող ծրագրերն ուղղված դատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու գործերի քննությունն արագացնելու նպատակով այդ ոլորտում արհեստական բանականության ներդրմանը:

Իտալացի սենատորները արդարադատության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել, այնուհետև անդարադարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին: Նշենք, որ պատվիրակությունն ընդգրկված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի աշխատանքներում և Հայաստանում է ընտրությունների ընթացքին հետևելու համար։

Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ այս նախընտրական քարոզարշավն իրապես դրականորեն տարբերվում է նախորդներից և վստահություն է հայտնել, որ նոր ձևավորվող Խորհրդարանում քաղաքական ուժերը կստեղծեն արդյունավետ աշխատանքային մթնոլորտ:

  • 53
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    55
    Shares

Related Articles