Հասարակություն 

Իմ քայլի թեկնածուն ոստիկանների և անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ-ի գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել. Խաչատրյան

analitik.am

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենյակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

ՄԵՆՔ դաշինքի անդամ Անի Խաչատրյան

Ավելի վաղ Պապիկյանը հայտարարել էր, որ Նոր նորքի 6-րդ զանգվածում ՄԵՆՔ դաշինքի անդամները հարձակվել են իր թիմակիցներից մեկի վրա և հարվածներ հասցրել:

Նույն շարքից