Հասարակություն Ֆեյսբուք 

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի և Փաշինյանի միջև «ռազբորկայի» մասին լուրերը

analitik.am

Արդեն հայտնի խիստ շահագրգիռ կայքերը, նորից տուրք տալով իրենց վառ երևակայությանը, հերթական ակնհայտ սուտ տեղեկությունն են հրապարակել Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դռնփակ դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև իբր կայացած «ռազբորկայի» մասին:

Կեղտոտ ապատեղեկատվությունն այնքան փնթի, ապաշնորհ ձևով են արել, որ որպես դատական դռնփակ նիստի վերաբերյալ տեղեկությունների աղբյուր են նշել ... ոչ ավելի ոչ պակաս՝ «կառավարությանը մոտ կանգնած» անանուն ուրվականներին:

Այս «բամբասչիությունն» արդեն ծիծաղելի էլ չէ. տեղեկատվական աղբն իրար բերանից խլելու և լրատվամիջոցները գարշահոտությամբ լցնելու նման էժան հնարքներով ավելի շատ մատնում եք ձեր տիկնիկավարներին, տղե՛րք:

Մի քիչ լուրջ եղեք:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան

Նույն շարքից