Քաղաքական Հասարակություն 

Երբ արտասվում են թեկնածուները. Ինչպես է Սոնա Ղազարյանը հայտնվել Փաշինյանի ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ Խոսքը Երևանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։

Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից