Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ից «չերեզ» ԲՀԿ Իմ քայլի ցուցակում հայտնված թեկնածուի հայրը բուտերբրոդներ է բաժանել զինվորներին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին: Եթե որևէ այլ քաղաքական ուժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհետև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրություններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորներն ընտրեն իր որդուն:

Ի դեպ, Հովիկ Համբարձումյանը ՏԸՀ նախագահ է և բավական լավ ծանոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից