ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում է: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Վայրէջք կատարեցինք Գյումրիի օդանավակայանում»,-գրել է պարոն Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Գյումրի է ժամանել Սանկտ Պետերբուրգից, ուր մեկնել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: