ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհայտնի Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերտին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակելու որոշման մասին, տեղեկացնում է Fox News-ը:
Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ գրել էին, որ հենց Նոյերտն է նշանակվելու այդ պաշտոնում:
Հավելենք, որ Հիզեր Նոյերտը փոխարինելու է Նիկի Հեյլիին, ով տարվա վերջում պաշտոնից հեռանալու մասին հայտնել էր հոկտեմբերին: