Россия-24 –ի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ միջազգային տարբեր կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերին դեմ՝ կոչ անելով կոնսոլիդացնել ուժերը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելուց առաջ պետք է նախ ճանաչի Ղրիմը որպես ռուսաստանի Դաշնության մաս:
«Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանին ցանկալի կլինի վերադառնալ այդ հարցին այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Իսկ մինչ այդ, այս հայտարարությունը տարօրինակ է թվում»,-ասել է Ժարիխինը rusarminfo-ի հետ զրույցում:
Ժարիխինի խոսքերով, այդքան էլ ճիշտ չէ չճանաչել ՀԱՊԿ-ում ռազմա-քաղաքական դաշնակցի տարածքային ամբողջականությունը՝ միևնույն ժամանակ խոսելով քվեարկությունների մասին: