ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկանում մեկնաբանություն տալ երկու օր առաջ հրապարակված նոր գաղտնալսման մասով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին հրապարակվեց հայտնի գաղտնալսման երկրորդ մասը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Փաշինյան-Վանեցյան հեռախոսազրույցի ձայնագրության տարածմանը:
Վանեցյանը որևէ հարցի չի պատասխանել՝ միայն նշելով, որ դեկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսով հանդես կգա ու կպատասխանի բոլոր հարցերին: