ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին մուտք գործել քաղաքապետարանի շենք այն պահին, երբ այնտեղ ընթացել է կառավարության արտագնա նիստը:
Ավելի վաղ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրեն ինչ-որ ջահել թույլ չի տվել մուտք գործել շենք նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն ասել է, որ ավագանու անդամ է:
Կառավարության նիստից հետո, երբ լրագրողները Փաշինյանին ասացին, որ նման դեպք է գրանցվել, նա կարգադրեց լուծել հարցը և թույլ տալ վերջինիս մուտք գործել շենք: