Իրավական Հասարակություն 

Ժամեր անց կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավճիռը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով իր որոշումը:

Հիշեցնենք, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ հարցի քննությունն ավարտվել է դեռ երեք օր առաջ՝ տևելով 5 օր:

Հուլիսի 27-ին, Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Ավելի ուշ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց այս որոշումը, և Քոչարյանն ազատ արձակվեց: Սակայն դրանից հետո Վճռաբեկ դատարանն իր հերթին որոշում կայացրեց հարցը կրկին ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ այսօր կհրապարակի իր դատավճիռը:

Նույն շարքից