Քաղաքական գլխավոր 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Պուտինի խոսնակ

Ոչ, հարցը լուծված չէ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին:

Պեսկովը հաստատել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ օրակարգից դուրս Բելառուսի նախագահը խոսել է թեմայի մասին, ինչը նորմալ է, քանի որ երկրների ղեկավարներն իրավունք ունեն խոսել այն թեմաների մասին, որոնք իրենց հետաքրքրում են:

Պեսկովը հայտնել է, որ հարցի բարձրացման պահին ոչ բոլորն են եղել սեղանի շուրջ՝ հավելելով, որ քննարկումները կշարունակվեն:

Նույն շարքից