Հասարակություն Բարի օր 

Առաջին անգամ մենք կարողացանք հայտարարության տեքստ համաձայնեցնել. Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին

Տեղի է ունեցել տեսակետերի փոխանակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման մասին: Փոխանցում է «Minval.az»-ը:

Մամեդյարովը նշել է, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ կողմերը կարողացել են հայտարարության տեքստ համաձայնեցնել իրար հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է բեկում մտցնել հակամարտության կարգավորման մեջ, որպեսզի հնարավոր լինի խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան:

 

Նույն շարքից