Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: Դրանից հետո այդ որոշումը բեկանվել են Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Սակայն ավելի ուշ Վճռաբեկ դատարանը հարցը նորից ուղարկել էր Վերաքննիչ:
Այս պահին Քոչարյանը դեռ ազատության մեջ է:
Այլ հարցերի Ալումյանը չպատասխանեց՝ հայտարարելով, որ որոշումը բողոքարկվելու է, իսկ ավելի մանրամասն կխոսեն այսօր ժամը 18:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Քոչարյանի փաստաբանների բողոքները: