Քաղաքական գլխավոր 

Բաքուն պնդում է, որ Պետերբուրգում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևի խոսքերով, երկու երկրների ղեկավարները խոսել են նաև ձերբակալվածների փոխանակման հարցը:

Ալիևը պահանջել է, որ փոխանակումը լինի «բոլորը բոլորի դիմաց»՝ պահանջելով նաև ազատ արձակել դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:

Ինչ վերաբերում է երկու կողմերի միջև օպերատիվ կապին, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ այն կա, սակայն ոչ ղեկավարների, ՊՆ կամ ԱԳ նախարարների մակարդակով: Այն ավելի ցածր մակարդակով է և գործում է անհրաժեշտության դեպքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանի պարզաբանումն ավելի ուշ կներկայացնենք:

 

Նույն շարքից