Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը հաստատեց Պետերբուրգում Ալիևի հետ զրույցի փաստը

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սանկտ Պետերբուրգուն Իլհամ Ալիևի հետ զրույցի փաստը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներակայցուցիչ Հիքմեթ Հաջիևը: Փաշինյանի խոսքերով, դա չի եղել հանդիպում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի մասին են խոսել, Փաշինյանը հայտնել է՝ գերիների փոխանակման, սակայն համաձայնության չեն եկել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, Ադրբեջանը պահանջում է, որ փոխանակումը տեղի ունենա բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով, սակայն Հայաստանն այդտեղ խնդիրներ ունի. «Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»:

Փաշինյանի խոսքերով եղել է շփում նաև բանակցային գոծընթացի նախորդ պատմությունից և դրվագներից. «Հանդիպում չի եղել, ուղղակի շփում է եղել: Դուք գիտեք, որ բացի ԵԱՏՄ նիստից, տեղի է ունեցել նաև ԱՊՀ ֆորմատով ընթրիք, որի ընթացքում էլ զրուցել ենք»:

Նույն շարքից