Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Լրագրողների հետ զրույցում հանրապետական Ասլանյանը հերքել է այն տեղեկությունները, թե պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:
Քաղաքապետը նաև ասել է, որ ինքը քարոզչությամբ չի զբաղվում՝ կարևորելով այն, որ արդար, մաքուր ու թափանցիկ ընտրություններ լինեն:
Հարցին, թե եղել են արդյո՞ք «արջի ծառայության» մատուցման փորձեր Վանաձորում, Մամիկանյանը նշել է, որ նման ինֆորմացիա չունի. «Մեր ֆունկցիան ընդամենն ընտրություններ կազմակերպելն է, որևէ այլ բան չի կատարվում»: