Հայաստան Քաղաքական 

Ես չգիտեմ՝ Փաշինյանը Հայաստանում գոնե մեկ ընկեր ունի՞. Գալուստ Սահակյան. Ա1+

Հարցազրույց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի հետ

«Հայաստանի Հանրապետությունում նման տիպի քարոզարշավ երբեևիցե չի եղել: Որովհետև գործող իշխանություններն իրենց խնդիրներն ապահովելու համար ամբողջ մտայնությունը դրել են այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ Հանրապետականն է երկիրն իշխել, և իրենց ամբողջ գործունեությունն ընդդեմ Հանրապետականի է»,- անդրադառնալով քարոզարշավի առանձնահատկություններից մեկին` ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը:

Սահակյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը կհայտնվի ԱԺ-ում: «Ես ասում էի՝ «Մեզ կհաղթի այն կուսակցությունը, որ չի ունենա այդ թերությունները, բայց իմ ասածը փաստորեն պատմական չդարձավ: Եկավ մի իշխանություն, որն իր թերություններով արդեն հայտնի է, արդեն 7-8 ամիս է որևէ գաղափարական կամ քարոզչական նյութեր չի ներկայացրել, չի ներկայացրել նաև Ազգային ժողովին: Նույնիսկ մեր ժողովուրդը չգիտի հետագայում ինչպիսի ծրագրեր պիտի իրագործի»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ նշելով, որ ՀՀԿ-ն էլ է թերություններ ունեցել:

«Կառավարության ներկայացուցիչը մեկ անձ է: Ես, օրինակ, չգիտեմ՝ ընկեր ունի Հայաստանում, թե չունի, իր հետևից գնացող մարդկանց, իրեն ենթակա անձնավորությունների, մյուս քաղաքական ուժերի, նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ որևէ դրսևորված միջոցառումներ չկայացան»,- հղում անելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Սահակյանը:

Սահակյանի կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն մեն-մենակ է գնում ընտրությունների: «Մենք ասելիքներ շատ ունենք, և կարծում եմ՝ կասենք նաև առաջիկայում: Բայց ինքը՝ ժողովուրդը, առաջիկայում, ժամանակը գա, բոլոր խնդիրներին իր պատասախանը կտա:

Խոսելով Փաշինյանի հայտարարած թռիչքային տնտեսության մասին՝ Սահակյանը նշեց. «Այն որ ասում է՝ «Հաջորդ օրը հենց որ իշխանությունը վերցրեցի, դարձա վարչապետ, հաջորդ օրը ԱՄՆ-ից սկսած ամբողջ աշխարհով տնտեսությունը զարգացնեմ, և մեր վիճակը տեսեք՝ ինչ է լինելու», բայց մինչև էսօր հայեցակարգերը չեն մշակվել»:

Սահակյանն ասաց, որ Ղարաբաղի խնդիրը չպետք է օգտագործել: «Բայց մեր ամբողջ պայքարը Ղարաբաղն է : Այն իշխանությունը, որն իրեն համարում է իշխանավոր, նախևառաջ պիտի խոսի Ղարաբաղի իրավիճակի մասին: Եվ մինչև այսօր որևէ խոսակցություն չի եղել այս ճանապարհով»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից