Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Պուտինին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին

analitik.am

Թուրքիայի նախագահը  Ռուսաստանին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին, ովքեր ձերբակալվել են Կերչի նեղուցում: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Էրդողանը հայտնել է, որ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է ինչպես հեռախոսով, այնպես էլ՝ Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ իր խնդրանքը դրական լուծում կստանա՝ նշելով, որ նման դեպքերում երրորդ երկիրը կարող է միայն խնդրել, իսկ որոշողը մյուս կողմերն են:

 

 

Նույն շարքից