Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով դատարանի որոշման հրապարակմանը և իր ետևից քննիչի գնալուն, որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկ: Նա այս պահին այնտեղ է, իսկ քննիչը՝ դեռ ոչ: Այս մասին քիչ առաջ հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ալումյանը նաև հայտնեց, որ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցել: Նիստին չի մասնակցել նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հարցին, թե դիմելու են արդյո՞ք ՄԻԵԴ-ին, Ալումյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դա անելու են Վճռաբեկ դատարանին դիմելուն զուգահեռ:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: