ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե որտեղ է նա այս պահին գտնվում, Վանեցյանը նշել է, որ իր տեղեկություններով երկրորդ նախագահը գտնվում է ԱԱԾ շենքում գտնվող Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: