Հասարակություն գլխավոր 

Դավիթ Տոնոյանը՝ ՍՈւ-25-ի կործանման հնարավոր պատճառների մասին

Հիմա նախաքննություն է ընթանում, դեռևս որևէ հստակ բան չեմ կարող ասել, բայց կա երկու վարկած՝ եղանակային պայմանները և մարդկային գործոնը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով դեկտեմբերի 4-ին ՍՈւ-25-ի վթարի ենթարկման մասին, ինչի արդյունքում երկու օդաչու զոհվեց:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետին, որ մառախուղն է պատճառը եղել, Տոնոյանը ասել է, որ ՍՈւ-25 ինքնաթիռները ռազմական նշանակության են, կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում:

Պաշտպանությանն նախարարը նշել է, որ որևէ վարկած չի կարող բացառել, սա նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են նաև փորձագետները, վթարի պատճառները պարզվելու են, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդպիսի բաներից խուսափել:

Նույն շարքից