Քաղաքական գլխավոր 

Բոլորը բոլորից ներողություն են խնդրել. Լուկաշենկոյի խոսնակը հայտնել է, թե մինչև երբ պետք է լուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Սպասվում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև տարվա վերջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը:

«Այս հարցի քննարկումը բուռն չի եղել և շատ բուռն է եղել: Կրքերն այնքան են բորբոքվել, որ վերջում բոլորը ստիպված են եղել ներողություն խնդրել բոլորից»,-նշել է նա:

«Ինչպես ասել է նախագահ Լուկաշենկոն, այդ հարցն արդեն լուծված է: Ամեն ինչ լինելու է կազմակերպության կանոնադրության համաձայն: Այս պահին որոշված է, որ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը երկրների ղեկավարների կողմից լինելու է աշխատանքային կարգով: Ընթացակարգը հետևյալն է լինելու՝ թեկնածուն, ով լինելու է Բելառուսի ներկայացուցիչը, լինելու է անդամ երկրներում, ծանոթանալու է այդ երկրների ղեկավարների հետ, անցնելու է, այսպես կոչված, հարցազրույց: Դրանից հետո, դրական զարգացման դեպքում, անդամ երկրների ղեկավարները կդնեն իրենց ստորագրությունը»,-հայտնել է Էյսմոնտը:

«Ինչ վերաբերում է քվորումին: Իմ տեղեկություններով, այդ մասին խոսել է Ղազախստանի նախագահը: Եթե որևէ անդամ երկիր չի ստորագրում որևէ որոշման տակ, իրավունք ունի չկատարել այն: Մի բանն է հստակ, որի հետ բոլորն են համաձայն՝ հարցը պետք է լուծվի մինչև Ամանոր: Նշանակման մեխանիզմն առաջարկել է մեր նախագահը և այն ընդունվել է»,-հավելել է Լուկաշենկոյի խոսնակը:

 

Նույն շարքից