Միջազգային Քաղաքականություն 

Նա քարի նման հիմար էր. Թրամփը վիրավորել է ԱՄՆ նախկին պետքարտուղարին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ովքեր դժգոհ են մնացել իրարից, խոսքեր չեն խնայել իրար քննադատելու համար:

Դեկտեմբերի 7-ին CBS-ի հետ զրույցում նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ Թրամփը ոչ կարգապահ է, նա կարդալ չի սիրում, չի կարդում նաև իր համար պատրաստված նյութերը, որոնք գրվում են ճեպազրույցների մասով և չի ձգտում խորանալ մանրամասների մեջ: Թիլերսոնը հավելել է, որ ինքն ու Թրամփը տարբեր մոտեցումներ ու արժեքային համակարգեր ունեն:

Թրամփն այս խոսքերին պատասխանել է թվիթերյան գրառմամբ. «Նա հիմար էր ինչպես քարը, ես երկար ժամանակ չեմ կարողանում ազատվել նրանից: Նա ծայրաստիճան ծույլ էր»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ գործող պետքարտուղար Մայք Պոմպեոն հիանալի աշխատանք է կատարում և նրանով կարելի է հպարտանալ:

Հոկտեմբերի վերջին Politico-ը, ուսումնասիրելով Թրամփի գրաֆիկը, եկել էր այն եզրահանգմանը, որ վերջինս ավելի շատ ժամանակ տրամադրում է անձնական գործերին: Որպես օրինակ նշվել էր հոկտեմբերի 23-ը, երբ երեք ժամ աշխատանքային է եղել, 9 ժամ՝ ազատ:

Նույն շարքից