Հասարակություն 

Վրացի չինովնիկները կոշտ քննադատության են արժանացել ռուսական գովազդում նկարահանվելու համար

Վրաստանի ՊՆ, նախագահի աշխատակազմի և հարկային ծառայության աշխատակցուհիները կոշտ քննադատության են արժանացել ռուսական «Слобода» ապրանքանիշի գովազդում նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Netgazeti.ge-ը:

Նշվում է, որ վրացի չինովնիկները նկարահանվել են City  ամսագրի համար: Նրանց խոսքերով, իրենք չեն իմացել, որ նկարահանվում են ռուսական ապրանքանիշի գովազդում: Լուսանկարների հրապարակումից հետո, երբ վիրավորական մեկնաբանություններ են գրվել, հոդվածը հեռացվել է:

Իր հերթին ամսագրի հիմնադիր Էկա Հապերիան հայտարարել է, թե չինովնիկներն իմացել են, որ նկարահանվում են ռուսական ապրանքանիշի համար:

Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականին:

Նույն շարքից